Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին. կինը ծննդաբերել է, երեխան մահացել է, սակայն ծնողները չեն գտնել իրենց երեխայի դին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ օրեր առաջ Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել է, երեխան մահացել է, սակայն ծնողները չեն գտնել իրենց երեխայի դին։

Կնոջ մոտ առողջական խնդիրներ են նկատվել, նա հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշել է, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին:

Հիշեցնենք, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել