Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական ոգու բռնաբարություն․ Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Ազգային Ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

ԱԺ Նախագահ  Արարատ Միրզոյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ որպես պատգամավոր և քաղաքական գործիչ իր ավելացումներ  ու ձևակերպումներ ունի այս նախագծի վերաբերյալ: 

«Երկու տասնամյակից ավել, զանգվածաբար, ապօրինի ազդեցություներ են գործադրվել  ընտրական գործըթացների նկատմամբ և սրա վերաբերյալ կա լայն հանրային ընկալում: Այս ընտրությունների արդյունքում կասկած կա, որ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը և յադ մասին մենք հիմա ունենք դատավարություն: Եթե մենք կազմեինք այդ ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահաբար Հրայր Թովմասյանը  լինելու էր նրանցից մեկը»-նշեց Արարատ Միրզոյանը: 

Աժ նախագահի խոսքով՝  արդյոք նման քաղաքական անցյալ ունեցող մարդու ՍԴ նախագահ լինելը չի բացառում:

Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել