Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագծը:
Հարցը կառավարությանը կներկայացվի այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք կառավարության հերթական նիստին:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախկինում քննված սնանկության կամ քրեական գործի շրջանակներում դատարանի՝օրինական ուժի մեջ մտած և եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերն այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Նախագծի ընդունումը չի հանգեցնի ինչպես ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, այնպես էլ պետական բյուջեի ծախսերի ավելացման: Քրեական գործի շրջանակներում քննված քաղաքացիական հայցի մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` պատճառված վնասի առկայության և պատճառված վնասի չափի փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:
Կառավարությունը նախագիծը խնդրահարույց է համարել՝ նշելով, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաստատված վնասի առկայության և վնասի չափի փաստերը քաղաքացիական հայցը քննող դատարանի համար նախադատելի համարելն, առանց քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման: