Վանաձոր համայնքի հանգստյան գոտում գտնվող Արտեկ ճամբարի անշարժ գույքն 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող «Վաբա» ՍՊԸ-ն 2004թ.-ին գնել է չնչին գումարով՝ ճամբարի շուրջ 6.5 հզր քմ տարածք զբաղեցնող գույքի համար վճարելով ընդամենը 2 մլն 700 հզր դրամ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մարզպետը հրապարակել է նաև խնդրո առարկա, Վանաձորի «Վիկտորիա-Վ» ԲԲԸ-ի տնօրեն Էդմոնդ Ղարաքեշիշյանի և «Վաբա»ՍՊԸ-ի տնօրեն Օլզա Ավազյանի միջև:
« Ահա այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը: Սա է հանրապետականների դիմագիծը:Այս արժեհամակարգը կրող մարդիկ են տարիներ շարունակ ղեկավարել մեր երկրում:Պարոնայք հանրապետականներ հերթով և ամբողջությամբ վերադարձնելու եք թալանածը»,-նշել է նա:
2004-ին Բաղդասարյանն ԱԺ պատգամավոր էր, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար։

