Որքա՞ն է կազմում Սահմանադրական դատարանի նախագահի, դատավորների և անդամների աշխատավարձը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով են սահմանվում Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) աշխատավարձի չափը։

Իրավաբան․net-ը հաշվարկել է աշխատավարձերը, որոնք ներառում են նաև եկամտային հարկը։

Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 58 հազար 240 դրամ:

Աահմանադրական դատարանի անդամի և դատավորի աշխատավարձը՝ 793 հազար 680 դրամ:

Նշենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը այժմ զբաղեցնում է Հրայր Թովմասյանը, դատավորներն են Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, իսկ անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Արաիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը և Արևիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որը պետք է ապահովի Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն`  իրավունքի  միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): ՍԴ-ն համակարգում է 1997թ-ին հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության աշխատանքները:

2000թ-ին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր,  ՍԴ-ն ընտրվել է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել