Փոփոխություններ՝ ԱՊՊԱ ոլորտում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սեպտեմբերի 17-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հոկտեմբերի 3-ից։

Այս մաիսն Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:

Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝

1. Տարանջատվել են ԱՊՊԱ պատահարի տեղի ունենալուց հետո պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների գծով ՊԿԱ-ներին պատահարի մասին հայտնելու ժամկետները՝ կախված պատահարի արդյունքում առաջացած վնասներից տեսակից։ Մասնավորապես՝ պատահարի հետևանքով պատահարում ներգրավված որևէ անձի մահվան դեպքում որպես այդպիսի ժամկետ սահմանվել է պատահարի պահից 30 օրը, ներգրավված որևէ անձի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում՝ պատահարի պահից 3 օրը՝ պայմանով, որ տվյալ պատահարի հետևանքով առողջությանը վնաս պատճառված անձը պատահարից պահից 3 ժամվա ընթացքում տվյալ պատահարի հետևանքով ստացված վնասվածքների հետ կապված դիմել է բժշկական հաստատություն, իսկ բոլոր այլ դեպքերում՝ 40 րոպեն։ Հիշեցնենք, որ ներկայիս կարգավորումներով վերը նշված բոլոր 3 խումբ դեպքերի համար սահմանված է եղել 40 րոպե տեղեկացման ժամկետը։

2. Փորձաքննություն (նախնական զննություն) կատարելու վերաբերյալ պատվերի ձևում ավելացվել է պատվիրատուի կողմից փորձագետին ուղղված նախազգուշացման տեքստ՝ առ այն, որ պատվերի շրջանակներում փորձաքննության իրականացման առնչությամբ կեղծ տեղեկություններ ներկայացնելու կամ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք իրականացնելու դեպքում փորձագետը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Համապատասխանաբար պատահարի առաջացման պատճառների և վնասների գնահատման փորձաքննությունների եզրակացությունների ձևերում նույնպես ավելացվել է հայտարարության տեքստ՝ առ այն, որ փորձագետը նախազգուշացված է, որ փորձագիտական եզրակացության շրջանակներում փորձաքննության իրականացման առնչությամբ կեղծ տեղեկություններ ներկայացնելու կամ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք իրականացնելու դեպքում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել