Նախագահը գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Թռչունյանին և Էդվարդ Հարությունյանին գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել՝

Արմեն Համբարձումի ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էդվարդ Արզումանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»,-նշված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել