Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդանի Խանջյան փողոցից, թմրանյութեր պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 59-ամյա տղամարդու:
Այս մասին տեղեկացնում են՝ ոստիկանությունից:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, կանեփի յուրահատուկ հոտով մոտ 1.64 գ դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ զանգվածը պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: