Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսե օղակ:
Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել որպես սուրհանդակ, այդ թվում թմրամիջոց տեղափոխելու համար, իսկ պլաստմասե օղակը անհրաժեշտ է եղել նրանց վայրէջքն ապահովելուն:
Սուրհանդակ աղավնիների միջոցով արգելված իրերի ներթափանցման փորձի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր: