Արագած լեռան վրա արջը հարձակվել է երկու լեհաստանցու վրա, մեկը մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 15:55-ին Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է դեպքի վայր:

Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են:

Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր  Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին տեղեկացնում է.

Արագած լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ կապված փրկարարների աշխատանքներին օգնելու համար դեպքի վայր մեկնեց նաև սանիտարական ավիացիայի ուղղաթիռը բժշկական անձնակազմի հետ։ Ուղղաթիռը և բժիշկները աշխատում էին ծովի մակերևույթից 3500 մետր բարձրության վրա։

Ցավոք սրտի տուժածներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել։ Նրա դին, ինչպես նաև մյուս տուժածը ուղղաթիռով տեղափոխվել են անվտանգ վայր՝ հետագա տեղափոխման համար։

Հ.Գ. նկարում լեռան վրա ուղղաթիռի աշխատանքի հետագիծն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել