Ամուսինը դանակահարել է կնոջն ու հարևանին. նա ձերբակալվել է

Սեպտեմբերի 14-ին, կեսգիշերն անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի, Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը դանակահարել է կնոջը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ րոպեներ առաջ վիճաբանության ժամանակ, նշված բնակարանի 31-ամյա բնակիչը դանակահարել է նույն հասցեում ապրող իր կնոջը և 44-ամյա հարևանին:

Տոժողները կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հարուցվել է քրեական գործ:
31-ամյա տղամարդը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել