Սահմանվել է մարդու կյանքին և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող էներգաարդյունավետ սարքերի և արտադրանքի ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին ստորագրել է որոշում, որով սահմանվել է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:

Որոշումն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 17-ից:

Կառավարությունը որոշումն ընդունել է՝ ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ (ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿ

1. Հեռուստացույց (որը պարունակում է սնդիկի և կապարի պարունակությամբ բաղադրանյութեր),

2. Սառնարան/սառցարան, սառցարան (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում` խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ),

3. Օդորակիչներ ու օդակարգավորման այլ սարքավորումներ (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում` խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ),

4. Վոլֆրամային հալոգենային լամպեր,

5. Լյումինեսցենտային երկցոկոլ և միացոկոլ կոմպակտ (ԿԼԼ) լամպեր,

6. Սնդիկի պարունակությամբ գազապարպման էլեկտրական լամպեր,

7. Բարձր և ցածր ճնշման նատրիումային գազապարպման լամպեր,

8. Հալոիդներ և այլ գազեր պարունակող գազապարպման լամպեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել