Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ փաստաբան Մուշեղ Շուշանյանի և ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի դեմ: Հայցվորը պահանջում է վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտման արձանագրում: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին: