Վիճաբանություն գերեզմանատանը. քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած չթափանցող վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիտակ գյուղի մի բնակիչ:

Մեկնած օպերատիվ խմբին նա բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արևշատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, համագյուղացու եղբայրը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Երևանի 27-ամյա բնակչին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել