Ինչպե՞ս է իրականացվում առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը

Եթե առանց հսկողության թողնված կենդանիներին պահելու մասին հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում դրանց սեփականատերը չի հայտնաբերվում կամ դրանց նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարում, ապա ըստ Քաղաքացիական օրենսգրքի 184-րդ հոդվածի՝ դրանց նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել և օգտագործել է կենդանիներին:

Այդ անձի կողմից իր մոտ պահվող կենդանիները` որպես սեփականություն, ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում դրանք վերածվում են համայնքի սեփականության և օգտագործվում` տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած կարգով:

2. Կենդանիների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելուց հետո` դրանց նախկին սեփականատիրոջ ներկայանալու դեպքում, վերջինս, այդ կենդանիների կողմից իր նկատմամբ կապվածության մասին վկայող հանգամանքների առկայությամբ, իրավունք ունի պահանջել, որպեսզի դրանք իրեն վերադարձվեն նոր սեփականատիրոջ հետ համաձայնությամբ սահմանված պայմաններով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած պայմաններով:

Իսկ առանց հսկողության թողնված կենդանիներին պահպանելու համար ծախսեր հատուցելը և դրանց համար վարձատրելը իրականացվում է՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ մասնավորապես.

Առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը` հաշվանցելով կենդանիների օգտագործումից ստացած օգուտները:

Առանց հսկողության թողնված կենդանիներին պահող անձը, սույն օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ունի վարձատրության իրավունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել