Բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Օգոստոսի 30-ին,  ժամը 13.25-ին ոստիկանության Մեծամորի բաժնի և Մեծամորի անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ,  հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի 38-ամյա մի բնակիչ, որը մարտի 27-ից ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել