Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 7 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ: Երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի առաջխաղացում, որոնցից մեկը՝ կոչման բարձրացմամբ:
Շնորհավորելով բոլորին՝ նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերվի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին: