Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ իրավապահներն օրերս ապօրինի թմրամշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին:
Այս մասին հայտում են ոստիկանությունից:
Օգոստոսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ, մայրաքաղաքի տարբեր փողոցներից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին ութ քաղաքացու, որոնցից մեկի մեքենայի զննությամբ, մյուսների անձնական խուզարկությամբ, հայտնաբերվեցին մարիուխունա և սուբուտեքս տեսակի թմրամիջոցներ:
Հետագա միջոցառումներով պազվեց, որ հիշյալ անձանց թմրամնյութն իրացրել է Շերամի փողոցի 43-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Օհանովի փողոցից նա բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:
43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականչավուն զանգվածով ապակե գլանակ և լուցկու տուփի մեջ` 6 փաթեթ դեղահաբ: Ըստ բերման ենթարկվածի` գլանակում մարիխունա էր, իսկ փաթեթներում` սուբուտեքս: Ավելի ուշ ոստիկանները պարզեցին, որ 43-ամյա տղամարդը վերավաճառող է: Նա պարբերաբար թմրանյութը ձեռք էր բերել Ծերեցի փողոցի 57-ամյա մի բնակչից:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` օգոստոսի 29-ին իրավապահները խուզարկություն կատարեցին 57-ամյա տղամարդու` Ծերենցի փողոցում գտնվող տանը և հարակից տարածքներում:
Ըստ նախնական տվյալների` սրանք ենթադրյալ այն փողերն են, որոնց դիմաց կասկածյալը թմրանյութ է վաճառել:
Տան խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին «B8» գրառմամբ սուբուտեքս թմրամիջոց, պոլիէթիլենային տոպրակներով` մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, «Olanzapine MYLAN» և «Pantoprazole» գրառմամբ դեղահաբեր:
57-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Հայտնաբերվածներն առգարվվել են:
Նշանակվել են համպատասխան փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: