Օրենսդրությունը հարմարեցվեց դատական պրակտիկային. Աշոտ Նուրիջանյանը՝ դատական ակտերի հարկադիր կատարման մասին

Օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի` հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են.

• փոստային առաքմամբ,
• հանձնվում են առձեռն (hարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին),
• նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով,
• Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա ծանուցվող տեղեկատվությունը հրապարակվում է azdarar.am կայքում (նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված, ստացված)։

Ավելին, ըստ փոփոխությունների՝ կատարողական վարույթի կողմերը պարտավոր են բնակության վայրի հասցեի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել հարկադիր կատարողին, հակառակ դեպքում՝ hարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով և համարվում են հասցեատիրոջը պատշաճ հանձնված:

Համաձայն փոփոխությունների սահմանվել է նաև հարկադիր կատարողի կայացրած որոշումների բողոքարկման ժամկետն ու կարգը. «Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել