Օգոստոսի 28-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Քննարկվող հիմնական թեման ուսումնական տարվա մեկնարկին նախատեսվող միջոցառումներն էին, մասնավորապես ուսումնական բոլոր հաստատությունների մոտակա ճանապարհահատվածների գծանշման և նշանների տեղադրման աշխատանքների ամփոփումը, նույն հատվածներում ճանապարհապարեկային ծառայողների կողմից երթևեկության անվտանգության կարգի ապահովմանը և ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Հիշեցնենք, որ նոր ուսումնական տարվան զուգահեռ ՀՀ ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն դպրոցամերձ հատվածներում՝ ապահովելով աշակերտների տուն-դպրոց-տուն անվտանգ երթևեկը, որը ներառելու է սեպտեմբեր ամիսն ամբողջությամբ: