Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից:
Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն:
Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը, այդ թվում՝ օգոստոս ամսվա գումարի տարբերությունը՝ հիսուն հազար դրամի չափով: