«Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ դա պայմանավորված է ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից:
Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։
«Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում։
Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»,-ասվում է գրառման մեջ։