Հարկադիր կատարման ծառայության աշխատանքային օրերի փոփոխություն է կատարվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով:

Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար:

Հերթապահ հարկադիր կատարողի հետ կարող եք կապ հաստատել (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել