Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 12-ից Հրազդանի համալիր սոցիալական ծառայության կենտրոնը գործարկվելու է նոր՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ., 13-րդ փող. 24/2 հասցեում:
Թալինի, Վանաձորի, Ամասիայի, Մալաթիա-Սեբաստիայի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, 2019թ. օգոստոսի 12-ից սկսած, սոցիալական ոլորտում Ձեր իրավունքի իրացման հարցերով դիմումները ներկայացնելու համար գործարկվելու են միասնական ընդունարաններ:
Թվարկված կենտրոնների գտնվելու հասցեները.
ա) ք. Երևան – Մալաթիա – Սեբաստիա 0032, Բատիկյան 99շ., 1,
բ) ք. Թալին – 0501, Գայի 1, քաղաքապետարանի վարչ. շենք
գ) ք. Վանաձոր – 2001, Նժդեհի 14
դ) գ. Ամասիա -2701, 25 փող., 4-րդ շենք: