ԱՄՆ-ն կխստացնի «գրին քարտերի» ստացման կարգը

Օրինական ներգաղթյալների համար «գրին քարտ» ստանալու պրոցեսը կբարդանա: Այս մասին գրում է The New York Times-ը:

Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն այն անձանց, որոնց սննդի կտրոններ և բնակության վայրի վճարման պետական փոխհատուցում է տրվում:

Փոփոխությունները կդանդաղեցնի ներգաղթյալների հոսքն ԱՄՆ և կկրճատի վերաբնակների թիվը: Հավանաբար, այս որոշումը կհանգեցնի նրան, որ աղքատ միգրանտներից շատերը ստիպված կլինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ում ֆինանսական օգնություն ստանալու և երկրում օրինական մնալու միջև:

Նշվում է, որ փոփոխությունները չեն առնչվի այն անձանց, որոնք արդեն ստացել են «գրին քարտ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել