Փոփոխություն` «Ես եմ» ծրագրով ծառայության կազմակերպման գործընթացում. նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման  է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ: Նախագիծն առընչվում է  պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնելու («Ես եմ» ծրագիր) հիման վրա համապատասխան պայմանագրի կնքման և ծառայության իրականացման գործընթացում ծագած խնդիրները կարգավորմանը:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ «Ես եմ» ծրագրով պայմանագրի կնքման նախապայման հանդիսացող՝ քաղաքացու կողմից առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու հանգամանքը հաստատվում է նաև այդ ծրագիրն անցած լինելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքով, ինչպես նաև «Ես եմ» ծրագրով կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերի շարքում լրացվում են օրենքով սահմանված այլ հանգամանքները, որոնց առկայությունը բացառում է զինծառայողի կողմից մարտական հերթապահություն իրականացնելու հնարավորությունը:

Նախագիծը մշակվել է պաշտպանության նախարարության կողմից:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել