Նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակ) հրավիրվել է Քննչական կոմիտե։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հավելենք, որ առաջին անգամ, երբ Սարգսյանը հրավիրվել է ՔԿ՝ նա չի ներկայացրել՝ երկրում չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանում՝ «Terrazza» ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Հարուցվել էր քրեական գործ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել