«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն այսօր` օգոստոսի 13-ին, ձերբակալվել է:
Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկացավ քննչական կոմիտեից:
Ալեքսանդր Զաքարյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։