Նախարարությունը՝ սեպտեմբերի 1-ի մասին

Սեպտեմբերի 1-ին դպրոցներում նշվելու է Գիտելիքի օրը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ը կիրակի օր է:

«Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի օրը նշվելու է, տարբեր միջոցառումներ են կազմակերպվելու»,-նշեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյան:

Նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես այցելելու է ուսումնական հաստատություններից մեկը: Դրա մասին կհաղորդվի ավելի ուշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել