Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթևեկելի գոտուց։
Անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը։
Հիշեցնենք, որ վթարի պատճառով անցակետը փակվել էր, ինչի հետևանքով մեքենաների հերթ էր գոյացել։