ՔԿ վարույթում ընտանեկան բռնության դեպքերի առթիվ 331 քրեական գործ է քննվել

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտանեկան բռնության վերաբերյալ քննվել է 331 քրեական գործ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործ, որոնցից 9-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 331 քրեական գործերից 274-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի առաջին կիսամյակին, իսկ 57-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 176 քրեական գործ, որոնցից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Վերը նշված հանցագործություններով թվով 209 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում 77 անձ եղել 18-35 տարեկան, 132-ը՝ 35 տարեկանից բարձր:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 7-ը եղել են մոր կողմից, 18-ը՝ հոր կողմից, 1-ը` խորթ հոր կողմից, 6-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 2-ը՝ տատի/պապի կողմից, 23-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրվածի), 3-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 135-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 5-ը՝ թոռան կողմից, 7-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 3-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված :

Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 312 տուժողներ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 10-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 139-ը՝ 35 տարեկանից բարձր:

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 206 քրեական գործեր, որոնցից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 44 քրեական գործ 45 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ):

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործերից՝

9-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),

2-ը՝ 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը),

2-ը՝ 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),

4-ը՝ 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),

9-ը՝ 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),

33-ը՝ 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),

184-ը՝ 118-րդ հոդվածով (ծեծը),

4-ը՝ 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),

1-ը՝ 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),

2-ը՝ 131-րդ հոդվածով (Մարդուն առևանգելը),

25-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),

1-ը՝ 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),

6-ը՝ 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),

3-ը՝ 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),

1-ը՝ 166.1-րդ հոդվածով՝ (երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը),

1-ը՝ 167-րդ հոդվածով (Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը),

4-ը՝ 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),

1-ը՝ 169.1-րդ հոդվածով (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը),

9-ը՝ 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),

1-ը՝ 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),

18-ը՝ 353.1-րդ հոդվածով (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը),

11-ը՝ այլ հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել