Օգոստոսի 3-ին, ժամը 04.15-ին, ոստիկանություն է զանգահարել Էջմիածնի Պռոշյան փողոցի 45-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ մի հոգի պատուհանից մտել է իրենց տուն, պարանոցին թել է գցել, դանակով վնասել է հարսին և դիմել փախուստի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել տան ննջասենյակ, դանակով սպառնացել է այնտեղ գտնվող 23-ամյա կնոջը, թե կվնասի, ինչից հետո, որևէ պահանջ չներկայացնելով, դիմել է փախուստի:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Պտղունք գյուղի բնակիչ, 43-ամյա տղամարդը ներկայացվել է բաժին, որտեղ տվել է համապատասխան բացատրություն:
Հարուցվել է քրեական գործ: