Դեղերի շրջանառության վերահսկողության շուկայում մի շարք խախտումներ են արձանագրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության արդյունքում մեծ քանակով  վարույթներ է իրականացրել: Այս մասին օգոստոսի 2-ին` մամուլի ասուլիսի ընթացքում, տեղեկացրեց տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:  

2018 թվականին մարմինը առհասարակ ստացել է 208 վարույթ, իսկ հուլիսի մեկի տվյալներով այս տարի իրականացված վարույթները եղել են մոտ 1100-ը:

«Այսինքն, եթե մենք գնանք չոր թվերի տեսության` տարվա կեսի դրությամբ 4,5 անգամ ավելացել է»,- ասաց Խուրշուդյանը:

Հիմնականում դեպքերը կապված են եղել դեղերի շուկայի հետ: Դեղերի շրջանառության նկատմամբ   վերահսկողության արդյունքում վարույթներ են իրականացվել սխալ ներմուծումների, կեղծ փաթեթավորումների դեպքերի առթիվ:

 «Ընդանուր առմամբ այստեղ խնդիրն ավելի խորքային է, որովհետև օրենսդրական դաշտով, որով կարգավորում է դեղերի դաշտը՝  բավականին խնդրահարույց է մեզ համար ևս և այդ փաթեթը, որը մարտի վերջից մտավ ուժի մեջ՝ դեղերի ներմուծման կարգը, արդեն վերջին մի քանի օրերին ֆեյսբուքյան քննարկումների առարկա է դարձել: Խոշոր  ներմուծողներից մեկը ևս այդ հարցը բարձրաձայնել էր, որ միանշանակ չէ դեղերի ներմուծման կարգը և կան բազմաթիվ խոչընդոտներ իրականում»,-ասաց Առողջապահական և տեսչական մարմնի ղեկավարը:

Էդգար Խուրշուդյանը նաև նշեց, որ տեսչական մարմինը իր գործողությունների ընթացքում ունեցել է նախարարության կողմից մշակված և  ներմուծան կարգին առնչվող առաջարկությունների փաթեթ, որոնց փոքր տոկոսն էր ներառվել, բայց եթե ավելի օբյեկտիվորեն մոտեցում լիներ և մանրամասն ուսումնասիրվեր դաշտը, ապա այս պահի դրությամբ տնտեսվարողներին հարմար և չխոչընդոտող ամբողջական կարգեր կլինեին: 

Տեսչական մարմնում առկա են եղել նաև վարույթներ խոշոր  ներմուծողների հետ կապված, որոնց արդյունքում մեծ տուգանքներ են նշանակվել: Էդգար Խուրշուդյանի խոսքով, թեև տեսչական մարմնի հիմնական ուղղությունը տուգանքների նշանակումը չէ, սակայն եթե արձանագրվում է, որ կա օրենքի խախտում, ուրեմն տեսչական մարմինը պարտավոր է օրենքի ուժով կիրառել տուգանքը: 

Ընդհանուր առմամբ 2018 թվականի սեպտեմբերից մինչ օրս, տեսչական մարմնի կողմից կիրառված տուգանքների չափը գերազանցել է 300 միլիոն դրամը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել