Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այժմ փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա արձակուրդի ժամանակ, օգոստոսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծել Թվայնացման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»: