Վալերիյ Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Եգիպտոսից Երևան չեղարկված չվերթների դեպքի հետ կապված: Գործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի հատկանիշների համաձայն (Խարդախություն). այն արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ի Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Հայաստանի շուրջ 119 քաղաքացի մնացել էին Հուրգադայում: ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Չեղարկվել էր նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում էր, որ նույն խնդրի առաջ կանգնելու էին ևս 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Հունիսի 26-ին, կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունվեց համաձայնել «SpotAir» ընկերության ներկայացրած պայմաններին և պետության միջոցներից գումար հատկացվեց թռիչքներն իրականացնելու և ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել