Կառավարությունը հուլիսի 26-ին արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում մեկ հարց է եղել, որը վերաբերյալ է Հուրգադա-Երևան չվերթներին: Գործադիրը որոշում է ընդունել 47 միլիոն դրամ հատկացնել չվերթների համար:
Հայտնում ենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունակա «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական «SpotAir» ընկերության հետ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ (ս.թ. հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Ս.թ. հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47121 դոլար: Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար «SpotAir» ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում (ռեկվիզիտները կցվում են):
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը, նպատակահարմար ենք համարում համաձայնվել «SpotAir» ընկերության ներկայացրած պայմաններին: