ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համապատասխան հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբևէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, խնդրում ենք համապատասխան տեղեկություններ տրամադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով։