Երևանի քաղաքպետարանը հուլիսի 19-ին պայմանագիր է կնքել «Երևանի ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ » բացբաժնետիրական ընկերության հետ:
Քաղաքապետարանը ձեռք է բերե 10 հուշամեդալ, որից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 52 500 դրամ:
Գնման ընդհանուր արժեքը կազմել է 525 հազար դրամ:
Պայմանագրի համաձայն, մեդալը բաղկցած է կախիչից և դրան կապօղակով ամրացած սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, այն պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, պրուֆֆ տեխնոլոգիայով և արտադրվում է միայն դրոշման ճանապարհով: Մեդալն անցնում է հատուկ գալվանական մշակում և ոսկեպատվում է բարձր հարգի ոսկով: Սկավառակի դիմերեսին պատկերված է մշակույթի տարբեր ճյուղերը խորհրդանշող պատկերների ռելիեֆային համակցություն, որի կենտրոնում վեր է խոյանում Երևանի քաղաքապետարանի շենքի պատկեը: Մեդալի արտաքին շրջագծի կորին զուգահեռ, ուռուցիկ մեծատառերով գրված է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրվածքը:
Կախիչը պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, պրուֆֆ տեխնոլոգիայով և արտադրվում է միայն դրոշման ճանապարհով: Մեդալն անցնում է հատուկ գալվանական մշակում և ոսկեպատվում է բարձր հարգի ոսկով: Կախիչի կենտրոնական մասում Երևան քաղաքի ռելիեֆային զինանշանն է, որի աջ և ձախ կողմերում դափնու տերևներ են: Մեդալին կից պետք է լինի արտադրողի կողմից տրամադրված իսկության հավաստագիր:
Յուրաքանչյուր մեդալ պետք է դրված լինի համապատասխան տուփի մեջ:
Որակի և գունային երանգների վերաբերյալ պահանջներ.
Մեդալի արտաքին տեսքը պետք է համապատասխանի նմուշի արտաքին տեսքին, ունենա նույն ռելիեֆային պատկերներն ու գրվաքները:
Չի թույլատրվում՝
- Պատկերների և գրվածքների աղավաղում:
- Մակերեսի վրա խազեր, քերծվածքներ և այլ հետքեր:
- Ցանկացած երկու կրծքանշանի չափսերի տարբերությունը պետք է լինի ոչ ավել քան 0,1 մմ:
Պատրաստման տեսակի վերաբերյալ պահանջներ.
Մեդալի միանմանությունը և չափսերի բարձր ճշտությունը ապահովելու համար դրանք պատրաստվում են միայն դրոշման ճանապարհով և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ:
Անվանադրոշմումը, հարգադրոշմումը. մեդալի դարձերեսին դրոշմման եղանակով դաջվում է արտադրողի ապրանքային նշանը և արծաթի համապատասխան կարգը:
Համաձայնեցման ենթակա փաստաթղթեր. մարդակատարի կողմից նմուշների 3D մոդելավորված մեդալների իրական նմուշները պետք է նախապես համաձայնեցված լինեն պատվիրատուի հետ: