Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հայտարարությունը՝ ՀՀ քաղաքացիների համար

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել այս պահին Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիների համար:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվևրթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

Վերոհիշյալ տեղեկությունը վերաբերում է A&R տուր օպերատորի ուղևորներին։

Հայտնում ենք, որ ՀՀ դեսպանության «ԹԵԺ ԳԻԾԸ» կվերսկսի գործել հուլիսի 27-ին Եգիպտոսի ժամանակով ժամը 09:00-ից։

ՀՀ դեսպանության e-mail.
[email protected]»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել