Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությունը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությունը: Որոշումը ստորագրվել է հուլիսի 25-ին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, ով փոխարինում է վարչապետին:

«Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասն ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում՝

1) վերահսկիչ վարչությունն անվանափոխվում է ներքին քննությունների վարչություն.

2) կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունն անվանափոխվում է կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչություն.

4) ստեղծվում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները՝

  • ա. ռազմական վերահսկողական ծառայություն,
  • բ. մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոն,
  • գ. կենտրոնական արխիվ,

5) կատարվում են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

  • ա. պաշտպանական քաղաքականության վարչությունը վերակազմավորվում է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության,
  • բ. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության,
  • գ. զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվում է զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության,
  • դ. նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը բաժանվում է՝ ստեղծելով նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն և գնումների կազմակերպման վարչություն,
  • ե. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի արտադրության և վերանորոգման կազմակերպման բաժինը, զինվորական ներկայացուցչության բաժինը և ֆինանսատնտեսագիտական բաժինը միացվում են նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությանը,
  • ե. ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչությունը վերակազմավորվում է ֆինանսական գլխավոր վարչության,
  • զ. կադրերի և ռազմական կրթության վարչությունը վերակազմավորվում է կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության,
  • է. կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը վերակազմավորվում է կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի.
  • ը. վարչատնտեսական վարչությունը, տեղեկատու վերլուծական բաժինը, կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժինը և զինանշանագրային բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով գործերի կառավարչություն,
  • թ. ներքին անվտանգության բաժինը դադարեցնում է գործունեությունը,
  • ժ. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի աշխատակազմը, ռազմատեխնիկական բաժինը, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման բաժինը, ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման և ներկրման կազմակերպման բաժինը, ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժինը և օգտահանման բաժինը դադարեցնում են գործունեությունը:

 

3. Սահմանել, որ գործերի կառավարչությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում գործում է գլխավոր վարչության, իսկ կենտրոնական արխիվը՝ բաժնի կարգավիճակով:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել