Վարչապետի որոշմամբ Կարինե Սուջյանը կղեկավարի ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացվելիք զեկույցի մշակելու նպատակով սեղծված խումբը

Վարչապետի որոշմամբ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջյանը կղեկավարի ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբը:

Որոշման մեջ մասնավորպես ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

1. Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Միավորվսնած ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը»:

Նշենք, որ որոշումը հուլիսի 24-ին ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարինում է նրա արձակուրդի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել