Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը հուլիսի 23-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել է Շահումյան 7-րդ փողոցի տներից մեկում և հրավիրվել բաժին:
Հիշեցնենք, որ նրա անհետ կորելու մասին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել հուլիսի 22-ին: