ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 1-ի N 1287-Ա որոշման համաձայն հաստատվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Որոշմամաբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետն ի պաշտոնե հանդիսանում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղար:
Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 18-ին:
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
- Ռ. Բադասյան – ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
- Գ. Բալայան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Լ. Հակոբյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
- Է. Մարտիրոսյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- Դ. Մելքոնյան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
- Հ. Քոչարյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
- Հ. Ասատրյան – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր (համաձայնությամբ)
- Կ. Հակոբյան – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ
- Գ. Սիմոնյան – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ (համաձայնությամբ)
- Ջ. Հակոբյան – ՀՀ վարչապետի խորհրդական
- Կ. Գրիգորյան- ՀՀ վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ
- Ա. Տեր-Տաճատյան – ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
- Ա. Գաբուզյան – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, քրեաբան (համաձայնությամբ)
- Հ. Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան (համաձայնությամբ)
- Դ. Ղազարյան – «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
- Տ. Ռուբեն վարդապետ – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Զարգարյան ներկայացուցիչ, քրեակատարողական հիմնարկների հովվության հոգևոր տեսուչ (համաձայնությամբ):