Մեքենաներից գազաբալոնների գողության դեպքեր են բացահայտվել. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 16-ի առավոտյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած տղամարդը հայտնեց, որ գողացել են իր «Օպելի» գազաբալոնը։ Նույաբովանդակ երկու ահազանգ հնչեց նաև հուլիսի 17-ին։ Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հանցագործությունները բացահայտելու նպատակով Քանաքե-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Շուտով հայտնի դարձավ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Երևանում ապրող 31-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Կասկածյալի հայտնելով՝ բացի հիշյալ դեպքերից գողություններ է կատարել նաև Երևանի այլ վարչական շրջաններում։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել