Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին որոշում է ստորագրել, որով Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:
Ռաֆիկ Գրիգորյանը ծնվել է 1991 թվականին, մայիսի 31-ին:
Կրթություն
2013 – 2016 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
2011 – 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ
2007 – 2011 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավր, գերազանցության դիպլոմ
2018 թ. մարտ-սեպտեմբեր (վեց ամսյա կուրս) Հայաստանի Հանրապետության փաստաբանության դպրոց
2018 թ. ապրիլ-հուլիս «Միջազգային արբիտրաժի իրավունք, փորձ և պրոցես» – Մոդուլ 1 (Նոր ուղղությամբ)՝ կազմակերպված Որակավորված արբիտրների ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators (CIArb)) կողմից, Լոնդոն Մեծ Բրիտանիա,
2017 թ. փետրվար-հունիս «Միջազգային առևտրային արբիտրաժ» – Մոդուլ 1՝ կազմակերպված Որակավորված արբիտրների ինստիտուտի (CIArb), կողմից, Նիկոսիա, Կիպրոս,
2017 թ. մայիս – «Ծանոթություն միջազգային առևտրային արբիտրաժին», Երևան, Հայաստան
2017 թ. հոկտեմբեր «ՄաստերՔարտ հետգանձումներ մակարդակ » (MasterCard Chargebacks Level 3) թեմայով դասընթաց՝ կազմակերպված «ՄաստերՔարտ» (MasterCard) վճարահաշվարկային համակարգի կողմից. Երևան, Հայաստան:
2016 թ. հոկտեմբեր «Հոգեբանական միջնորդություն և միջնորդության փաստաբանություն» (Psychological Mediation and Mediation Advocacy) թեմայով դասընթաց՝ կազմակերպված Փաստաբանների միջազգային ասոցիացիայի (International Bar Association (IBA)) կողմից. Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր «Քաղաքացիական և առևտրային միջնորդություն» (Civil and Commercial Mediation) թեմայով Մոդուլ 1 դասընթաց՝ կազմակերպված Որակավորված արբիտրների ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators (CIArb)) կողմից. Մադրիդ, Իսպանիա,
2014 թ. մայիս «ՄաստերՔարտ հետգանձումներ մակարդակ 2» (MasterCard Chargebacks Level 2) թեմայով դասընթաց՝ կազմակերպված «ՄաստերՔարտ» (MasterCard) վճարահաշվարկային համակարգի կողմից. Պրահա, Չեխիա:
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Գիտական ատենախոսության թեմա
«Պարտատոմսերի շրջանառության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» ի.գ.թ., ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք (քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), միջազգային մասնավոր, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության իրավունք)
Գիտական հետազոտությունների շրջանակ
Քաղաքացիական իրավունք, ապահովագրական իրավունք, բանկային իրավունք, արժեթղթերի շուկա, կորպորատիվ իրավունք
Կարդացվող դասընթացներ
Ապահովագրական իրավունք, Քաղաքացիական իրավունք
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2018 թ. մարտի 5-հունիսի 30՝ ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամ, փորձագետ,
2016 թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոն, դասախոս,
2013 թ. հուլիսի 1-ից մինչ օրս՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամ, պահանջները քննող մասնագետ-իրավաբան:
2011 թ. մարտի 1-ից մինչև 2013թ. ապրիլի 1-ը՝ «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերություն, իրավաբան:
Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն: