7 ոստիկան կազատվի աշխատանքից․ կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին մեկ ծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը դադարեցնել, 2-ինկատմամբ կիրառել՝ «խիստ նկատողություն», իսկ 7-ի նկատմամբ՝ «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել