Սրբուհի Գալյանը՝ Տիգրան Խաչիկյանի հրաժարականի և Ռուստամ Բադասյանի հետ աշխատանքի մասին

Իրավաբան.net-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալնշանակեց Սրբուհի Գալյանին:

Նույն օրը արդարադատության արդեն նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նախարարի հորդորով:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Սրբուհի Գալյանը նշեց, որ Տիգրան Խաչիկյանի աշխատանքից ազատման պատճառների մասին ոչինչ չի կարող ասել:

«Ես տեղեկություն չունեմ, թե նախարարը Տիգրան Խաչիկյանին ինչ է ասել, որովհետև այդ խոսակցությանը ներկա չեմ եղել: Ես ու նախարարը գաղափակարական, «իմ թիմը» կոնցեպտը չենք քննարկել, բայց եթե առկա է եղել առաջարկը և համաձայնությունը, ապա հայացքների համընկնում կա»,-նշեց նա:

Հարցին, թե ինչպես է ծանոթացել նախարարի հետ, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Նախկինում աշխատել եմ Ռուստամ Բադասյանի հետ մի քանի օրենսդրական նախագծերի մշակման վրա»:

Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը համակարգելու է նախարարության աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա) քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ) պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

գ) անձնական տվյալների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության համակարգման,

դ) կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

ե) ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,

զ) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովման,

է) բաց կառավարման գործընկերության ոլորտում աշխատանքների իրականացման ապահովման:

6) Նախարարի տեղակալ Ս. Գալյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության,  հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող Պրոբացիայի ծառայության միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել