Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանի գույքը և եկամուտները

Քրիստինե Մկոյանը 2013 թվականից առ այսօր աշխատում է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

2011 թվականին լինելով վարչական դատարանի դատավոր, Քրիստինե Մկոյանը հայտարարագրել է 10 հազար դոլար և 5 միլիոն 419 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2012-ին վերջինս հայտարարագրել է 13 հազար դոլար և 5 միլիոն 285 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից:

  • Աշխատավարձ- 5 միլիոն 216 հազար դրամ,
  • Աշխատավարձ-69 հազար դրամ:

2013 Քրիստինե Մկոյանը ստանձնել է վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը և հայտարարագրել է բնակարան, NISSAN QASHQAI 2.0 մակնիշի ավտոմեքենա, 17,500 դոլար և 11 միլիոն 957 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից: Տարեկան հայտարարագրում նշված է 18 հազար դոլար և 7 միլիոնն 171 հազար դրամ եկամուտի վերաբերյալ:

2014-ին դատավորը հայտարարագրել է 22 հազար դոլար և 6 միլիոն 403 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2015-ին Քրիստինե Մկոյանը 67 հազար 540 դոլարով ձեռք է բերել բնակարան, հայտարարագրել է 25 հազար դոլար և 10 միլիո 559 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 4 աղբյուրից:

  • Աշխատավարձ-6,8 միլիոն դրամ,
  • Աշխատավարձ-2,8 միլիոն դրամ,
  • Ստացված փոխառություն-61,500 դոլար,
  • Այլ եկամուտներ-880 հազար դրամ:

2016 թվականին դատավորը հայտարարագրել է 28 հազար դոլար և 6 միլիոն 675 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտներից:

2017-ին Քրիստինե Մկոյանը 4,8 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը և NISSAN QASHQAI 2.0 մակնիշի մեքենան օտարել է: Նա հայտարարագրել է 32 հազար դոլար, 9,3 միլիոն դրամ և 19 միլիոն 434 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 5 աղբյուրից:

  • Աշխատավարձ-7 միլիոն 949 հազար դրամ, 
  • Այլ եկամուտներ-2 միլիոն 185 հազար դրամ,
  • Այլ եկամուտներ-2000 դոլար,
  • Գույքի օտարում-4 միլիոն 800 հազար դրամ, 
  • Գույքի օտարում-4 միլիոն 500 հազար դրամ:

2018 թվականին դատավորը հայտարարագրել է 11 միլիոն դրամ, 35 հազար դոլար և 10 միլիոն 860 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից:

  • Աշխատավարձ-8 միլիոն 60 հազար դրամ, 
  • Այլ եկամուտ-2,8 միլիոն դրամ,
  • Այլ եկամուտ-12 հազար դոլար:

Քրիստինե Մկոյանի հետ համատեղ բնակվող Պատվական Մկոյանը, 2011-ին հայտարարագրել է 1 միլիոն 615 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից, 2012-ին աշխատավարձից ստացված եկամուտը եղել է 1 միլիոն 954 հազար դրամ: Բացի այդ նա հայտարարագրել է նաև ստացված 2 նվիրատվությունը, յուրաքանչյուրը 5000 դոլար:

2013-ին նա հայտարարագրել է 2,1 միլիոն դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից, 2014-ին 480 հազար դրամ կենսաթոշակից ստացված եկամուտ:

Համատեղ բնակվող Արթուր Առաքելյանը 2016-ին հայտարարագրել է 50 հազար դոլար:

Համատեղ բնակվող այլ անձիք, Սուսաննա Ֆահրադյանը և Լյուդվիգ Առաքելյանը ներկայացրել են հայտարարագրեր, սակայն դրանցում տվյալներ չկան:

Քրիստինե Մկոյանը ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։

2013 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել