ՊՆ-ում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութեր են ուղարկվել դատախազություն

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը  հուլիսի 4-ին որոշում է ստորագրել, որով պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ձևավորման և օգտագործման հաշվեքննության առաջադրանքի շրջանակներում ավիավառելիքի ձեռքբերման, պահպանման և օգտագործման հաշվեքննության ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն:

Որոշմանը կցվել է հավելված, որը հույժ գաղտնի է: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել