Աղբը սահմանված վայրերում չթափելու համար տուգանք է սահմանված ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական և պաշտոնատար անձանց համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով:

Նշված խախտումը նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կրկին կատարելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով:

Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 30-50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձիք՝ 50-80 հազար դրամի չափով:

Տրանսպորտային միջոցից աղբ նետելը կտուգանվի 25 հազար դրամի չափով:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 80-100 հազար դրամի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80 հազար չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 150-250 հազար դրամի չափով.

3) նշված արարքը  բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից կատարելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 100-150 հազար դրամի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 100-150 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը նույնպես կառաջանի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30 հազար դրամի չափով.

6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30 հազար դրամի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` կառաջացնի տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով.

8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 60-80 հազար դրամի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը կառաջացնի տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում աղբ թափելը կառաջացնի տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 100-200 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել